Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

photo_2025-01-22_13-50-20

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արսեն Թորոսյանը:

Քվեարկության արդյունքներն Ազգային ժողովում ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 65 պատգամավոր:

Թորոսյանն ընտրվել է 64 կողմ, 1 դեմ ձայներով:

Արսեն Թորոսյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

--00—ՅՄ