Ադրբեջանի նախագահը Դավոսում հանդիպել է Զելենսկու հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

photo_2025-01-22_13-28-52

Հունվարի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում հարաբերությունների, էներգետիկ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։

--00—ՅՄ