ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
Պարեկային ծառայության աշխատակիցը տուգանել է ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Էգդար Զաքարյանին:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է փոխնախարարը:
«Երկօրյա մտորումներից հետո ամեն դեպքում որոշեցի գրել։
Երկու օր առաջ, կեսգիշերին, աշխատանքից վերադառնում էի տուն, երբ պարեկային ծառայության աշխատակիցները մեքենաս կանգնացրեցին։ Խախտում չէի նկատել և տարակուսանքով մեքենան կանգնացրեցի։
Պարեկային ծառայողը մոտեցավ։
- Հարգելի վարորդ՝ լեյտենանտ ….յան, խնդրում եմ Ձեր փաստաթղթերը։
Փաստաթղթերս ներկայացնելով հարցրեցի, թե ի՞նչ խախտում եմ արել։
- Հարգելի վարորդ լուսարձակները անջատած եք քշում։
Իրոք որ, հոգնածությանս պատճառով չէի նկատել, որ անգամ լուսարձակներս չէի միացրել։ Ներողություն խնդրեցի և շտկեցի իհարկե։
Պարեկը գնաց փաստաթղթերս ստուգեց ու մոտեցավ.
- Պրն փոխնախարար ներողություն եմ խնդրում, բայց խախտման համար պետք է ակտ գրեմ։
- Հարգելի ոստիկան, ես կնեղսրտեի, եթե չգրեիք, ես այս տեսակ Հայաստանի համար եմ պայքարել, որտեղ օրենքի առջև բոլորն են հավասար և պատասխանատու։ Ես չեմ պայքարել, որ հիմա էլ իմ «չտուգանվելու» հերթը գա։
Երբեք տուգանվելուց այսքան բավարարված չէի եղել, սա է իմ կողմից ընդունելի, անգամ երազելի կացուցաձևը, որի համար արժեր պայքարել։ Երբ անտեսվում և շրջանցվում են պետական կարգերն ու կանոնները՝ քանդվում է պետությունը, և դրա հետևանքները բավականին դաժան կերպով բոլորս զգացինք ժամանակին։
Հիմա կարծում եմ, պետք է թեկուզ դժվարությամբ, լրացուցիչ ջանք կիրառելով և շատ-շատ-շատ աշխատելով փլատակներից պետություն կերտենք։
Ու կարծես թե ճիշտ ճանապարհին ենք։
Ես հավատում եմ մեզ։
Առողջ և ուժեղ լինենք»,- ասված է գրառման մեջ։
--00—ԼՀ