Առողջապահական ապահովագրություն, ուսման վարձավճար․ ովքեր կարող են օգտվել փոխհատուցումից․ ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

Screenshot_2

Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում՝  իրենց և իրենց ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերից։

Սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող եք օգտվել, եթե 2024 թվականի ընթացքում Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ Հայաստանում գործող կրթական հաստատությունում կատարել եք ուսման վճար։

Կարևոր է հիշել

Փոխհատուցումից օգտվելու համար ծառայություն մատուցողից` ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից, պարտադիր պահանջեք հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս)։

--00—ՅՄ