Կանզաս նահանգից պատվիրակության հետ քննարկվել է պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

photo_2025-01-23_15-04-44

Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը:

Հունվարի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Կանզասի պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:

Կողմերը, բարձր գնահատելով Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի իրականացման ներկայիս մակարդակը, ընդգծել են, որ համագործակցային դաշտի ընդլայնման լավ հնարավորություններ կան, և պատրաստակամություն են հայտնել աշխատելու այդ ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև պաշտպանության ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի:

Հունվարի 23-ին հյուրերին ընդունել է նաև ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը:

--00—ՅՄ