ԶՈւ ԳՇ պետը և Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

photo_2024-06-11_15-55-18

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Գերմանիայում ընթացող Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարների համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեր Շիլլի հետ։ 

Քննարկվել են համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ փորձի փոխանակման և անձնակազմի պատրաստության ուղղություններով: 

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ։

--00—ՅՄ