Աջակցում եմ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

Screenshot_2

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Դավոսում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին գլխավոր քարտուղարը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արդյունավետ քննարկում ունեցանք ՆԱՏՕ-Հայաստան երկխոսության և համագործակցության շարունակման շուրջ։

Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր է համաշխարհային անվտանգության համար: Ես աջակցում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին»,- գրել է նա։

--00—ՅՄ