ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Մարտի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի գլխավորած պատվիրակության հետ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, նա երախտագիտություն է հայտնել ՆԱՏՕ-ին՝ «այս ժամանակաշրջանում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար»։
Հասանովը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։
Հանդիպմանը քննարկվել են կիբերանվտանգության, ականազերծման, ինչպես նաև երկկողմ ռազմական հարաբերությունների այլ ոլորտներում զարգացման հեռանկարները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի շուրջ։
--00—ՅՄ