ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Մամուլի տեղեկությունների համաձայն՝ Տավուշում երեկ սակրավոր է վիրավորվել։ 24News-ը տեղեկությունը ճշտելու համար դիմեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանին։ Թորոսյանը տեղեկությունը չհերքեց, բայց և չհաստատեց.
«Պաշտպանության նախարարությունն ունի իր տեղեկատվական քաղաքականությունը և սոցիալական ցանցի որևէ գրառման կամ հրապարակման արձագանքում է ըստ նպատակահարմարության ու անհրաժեշտության»,- ընդգծեց նա։
Ավելի վաղ MediaHub-ը գրել էր. «Տավուշի մարզից փոխանցել են, որ Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում ականազերծման աշխատանքներ են իրականացվում։ Ավելին, երեկ երեկոյան սակրավորներից մեկը վիրավորում է ստացել։ Սակայն, ՊՆ-ն մինչ այս պահը ոչինչ չի հրապարակել այս մասին »,-ասվում էր կայքում։
Հերմինե Միքայելյան
--00—ՅՄ