Գյումրիի նախընտրական քարոզարշավին հանդիպումները քաղաքական ուղղվածություն չունեն․ ՊՆ պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

large

Լրատվամիջոցներում Գյումրիի նախընտրական քարոզարշավում բանակի և բարձրաստիճան սպաների ներգրավվածության վերաբերյալ հրապարակումներ են զետեղվում, գրում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց գործառույթների իրականացման շրջանակում զորամիավորումներում, տարբեր կայազորներում պարբերաբար հանդիպում-քննարկումներ են անցկացնում հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ, սակայն այդ հանդիպումները քաղաքական ուղղվածություն, ենթատեքստ չունեն և բացառապես բանակային օրակարգի շրջանակում են: 

Ուստի հորդորում ենք զերծ մնալ բանակի և նրա ներկայացուցիչների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ կատարելուց»:

--00—ՅՄ