Առաջին հեթ-տրիկը Մադրիդում․ Մբապեի բենեֆիսը հաղթանակ է պարգևում Ռեալին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

20250126_013545

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս արտագնա հաղթանակ տարավ առաջնության հետնապահի՝ «Վալյադոլիդի» նկատմամբ (3։0)։

«Արքայական» ակումբի կազմում հաղթական հեթ-տրիկ գրանցեց թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն՝ որը նրա համար առաջինն էր մադրիդյան գրանդի կազմում։

Այս խաղից հետո «սերուցքայինները» վաստակած միավորների քանակը հասցրեցին 49-ի՝ ամրապնդվելով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում։ «Վալյադոլիդը» 15 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ