ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Երգիչներ Արկադի Դումիկյանը, Արմենչիկը, Արտաշ Ասատրյանը՝ չլինելով մասնագետներ, իրենց պրոտեստն արտահայտեցին Փաշինյանի՝ Ցեղասպանության մասին արտահայտությունների շուրջ, իսկ մասնագիտական համայնքի ճնշող մասը լռեց։ Ի՞նչ է ստացվում, որ իրենք երգիչների ինքնագիտակցությունը չունեն այդ հարցում։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։
Նա նաև խորհուրդ է տվել վարչապետին չմտնել հարցերի մեջ, որոնց մասին ինքը չունի մասնագիտական պատկերացում։ «Մեր ժողովուրդը հո կրակը չի՞ ընկել, որ ինքը նոր է սկսել ուսումնասիրել Հայոց պատմությունը, իշխանություններն անցողիկ են, իսկ պետական շահերը՝ ոչ», - հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ