ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Այո՛, մենք ուզում են ցեղասպանվել, և մեր գլխում, այո, ամեն ինչ նորմալ չէ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը: «Երբ տասնամյակներ շարունակ աշխատում են, երբ քարոզչամիջոցներ ու տեխնոլոգիաներ են գործում, երբ քեզ անընդհատ հասցնում են նրան, որ քո հանրության մեջ նյութը, ստամոքսը գերակշռում է ազգային մտածողությանն ու անվտանգությանը, պարզ է, որ մի օր հանգելու ենք այս վիճակին»,-ասել է Հոխիկյանը:
Նրա խոսքով, այսօր Թուրքիայի հետ սիրախաղը ձեռնտու է ՀՀ իշխանություններին, այդպիսով նրանք շեղում են հանրության ուշադրությունը Ադրբեջանի հետ սահմանային գործընթացներից․
«Բրյուսելում առանձնապես էական սպասում չկա Ալիև- Փաշինյան հանդիպումից, սակայն չեմ բացառում նաև նրանց միջև գաղտնի հանդիպումը, այսպես ասած, Դուշանբե 2»,-նշել է բանախոսը:
Մանրամասները՝ տեսանյութում: