ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում ՌԴ տարածքում 104 անօդաչու են խոցել. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

 ռդ.jpg

Ռուսական ՀՕՊ համակարգերը մարզերի երկնքում գիշերը ոչնչացրել և որսացել են ուկրաինական 104 անօդաչու թռչող սարք, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Անցած գիշեր ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 104 անօդաչու թռչող սարքեր՝ 47-ը՝ Կուրսկի մարզի տարածքում, 27-ը՝ Բրյանսկի, 11-ը՝ Սմոլենսկի մարզի վրա, 7-ը՝ Տվերի մարզի երկնքում, 4-ը՝ Բելգորոդի մարզի, 3-ը՝ Նիժնի Նովգորոդի մարզի, 3-ը՝ Կալուգայի մարզի, մեկը՝ Ռոստովի մարզի և մեկը՝ Լենինգրադի մարզի տարածքի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։

--00—ԼՀ