Ռուսական ՀՕՊ-ն ուկրաինական ՄիԳ-29 կործանիչ ու 123 ԱԹՍ է խոցել. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

ռդ պն
ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը ուկրաինական ՄիԳ-29 ինքնաթիռ, JDAM (Joint Direct Attack Munition) կառավարվող ավիացիոն երկու ռումբ և 123 անօդաչու են խոցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
 
«ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական օդուժի ՄիԳ-29 ինքնաթիռ, ֆրանսիական արտադրության հինգ կառավարվող Hammer ավիառումբ, երկու կառավարվող JDAM ավիառումբ և ԱՄՆ արտադրության HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի չորս արկ, ինչպես նաև 123 ինքնաթիռային տիպի անօդաչու»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
--00--ԱՀ