ՀՕՊ–ը գիշերվա ընթացքում 28 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի տարածքում․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

 

ՌԴ ՊՆ

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 28 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
 
«ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 28 ուկրաինական ԱԹՍ, 13-ը` Ազովի ծովի ջրային տարածքում, 8–ը՝ Ռոստովի մարզի տարածքում, 6–ը՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում, 1-ը՝ Աստրախանի մարզի տարածքում»,– ասված է հաղորդագրությունում։
 
--00--ԱՀ