ՀՕՊ-ը ուկրաինական ԱԹՍ-ներ է ոչնչացրել Ռուսաստանի երեք շրջանների վրա. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

ՌԴ ՊՆ
Ռուսական ՀՕՊմիջոցները մեկ գիշերվա ընթացքում երեք ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Լիպեցկի մարզում, երկուսը՝ Ռոստովի և երկուսը՝ Բելգորոդի շրջանում: Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
 
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել են ուկրաինական 7 անօդաչու թռչող սարքեր. երեք ԱԹՍ ՝ Լիպեցկի մարզի տարածքում, երկու ԱԹՍ՝ Ռոստովի մարզի տարածքում ու երկու ԱԹՍ՝ Բելգորոդի մարզի տարածքում», - նշված է հաղորդագրության մեջ:
 
--00--ԱՀ