Փաշինյանը կարող էր պաշտպանել Ռուբեն Վարդանյանին. ՌԴ մարդու իրավունքների խորհրդի անդամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

photo_2025-01-29_12-43-28

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող էր պաշտպանել ադրբեջանական բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին, կարծում է ՌԴ նախագահինկից Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի անդամ Եվա Մերկաչյովան, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

Նրա կարծիքով՝ Փաշինյանը կարող էր աջակցել գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանին՝ հաշվի առնելով նրա ակտիվ մարդասիրական գործունեությունը Հայաստանում։

«Սակայն այսօր ՀՀ իշխանությունները որևէ ջանք չգործադրեցին իրենց քաղաքացիներին պաշտպանելու համար: Ավելին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ստիպում են մտածել, որ իրենց համար սա ավելի շատ քաղաքական մրցակցության խնդիր է, քան մարդկանց ճակատագրերի հարց»,- ասել է նա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ