Մարտունիում ճանապարհային երթևեկության կանոնները խախտած «Նիվա»-ների վարորդները հայտնաբերվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

photo_2025-01-30_11-51-39

Օրերս համացանցում տեսանյութեր էին շրջանառվում․ «Նիվա»-ների վարորդները Մարտունիում մեքենաները վարում էին անկանոն՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Գեղարքունիքի մարզի պարեկները և Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզել են վարորդների ինքնությունը։

Վարորդները, «Նիվա»-ներով հանդերձ, ներկայացվել են Համայնքնային ոստիկանության Մարտունու բաժին։

Մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին։

--00—ՅՄ