ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Ազգային ժողովում փակ քննարկում է ընթանում 44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողների և տարբեր գերատեսչության ղեավարների մասնակցությամբ: Նիստը վարում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հանդիպմանը եկել են մասնալցելու ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, զինվորական դատախազը , ՄԻՊ-ը, Միջազգային իրավական հարցերով ներկյացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հանդիպմանը ներկա են նաև տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ և իրավապաշտպաններ։
Նշենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան՝ հանդիպում պահանջելով Անդրանիկ Քոչարյանի հետ, որից հետո նրանք հանդիպել էին Քոչարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, հավաստիացում ստացել, որ առաջիկայում քննարկում կկազմակերպվի և իրենց հուզող հարցերը կուսումնասիրվեն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ