ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում որոշում 44-օրյա պատերազմի ընթացքում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածի ընտանիքներին 300-հազարական դրամ սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգել: Ըստ այդմ, նրանք այդ աջակցությունը կստանան նաեւ հունվար և փետրվար ամիսներին
Այդ նպատակով նրանք դիմում կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը ներառյալ:
Այս որոշման շրջանակներում սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած անձանց ընտանիքներին, որը կկազմի 6,6 մլն դրամ (11 x 2 x 300.000=6.600.000 դրամ):
--00—ԼՀ