ԱՄՆ-ն պլանավորում է արտաքսել ԽՍՀՄ քաղաքացիների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

photo_2025-01-30_16-31-58

ԱՄՆ-ում  2024 թ. նոյեմբերի դրությամբ ԽՍՀՄ-ի և Հարավսլավիայի քաղաքացիություն ունեցող 1182 մարդ սպասում էր արտաքսման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Fox News-ի հարցմանն ուղարկված պատասխանում նման տվյալներ է հայտնել ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանությունը (ICE)։

Դեկտեմբերին Fox News-ն ICE-ից տվյալներ էր խնդրել ԱՄՆ-ից արտաքսման սպասող օտարերկրացիների թվաքանակի վերաբերյալ, որոնք միևնույն ժամանակ տվյալ կառույցի կալանքի տակ չեն գտնվում: Գերատեսչության տվյալներով՝ 2024 թ. նոյեմբերի 24-ի դրությամբ հրամաններ են հրապարակվել ICE-ի կալանքի տակ չգտնվող 1 մլն 445 հազար 549 մարդու արտաքսման վերաբերյալ: Նրանց թվում եղել են ներկայում գոյություն չունեցող պետությունների քաղաքացիներ. 845 մարդ՝ Հարավսլավիայի անձնագրերով, 337 ԽՍՀՄ քաղաքացի և 254 հոգի՝ Չեխոսլովակիայից:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման առաջին ելույթում խոստացել է անհապաղ դադարեցնել անօրինական ներգաղթյալների մուտքը երկիր և միլիոնավոր միգրանտների արտահանձնման գործընթաց սկսել։ Նա նաև արտակարգ դրության համազգային ռեժիմ է հայտարարել ԱՄՆ-ի հարավային սահմանին ստեղծված իրադրության կապակցությամբ։

--00—ՅՄ