ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Ռուսաստանն արտաքսում է Շվեդիայի, Լեհաստանի ու Գերմանիայի դեսպանատների երեք աշխատակիցների: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ արտաքին գործերի նախարարությանը:
Վերջիններիս արտաքսման պատճառն ապօրինի ակցիաներին մասնակցությունն է:
ՌԴ ԱԳ նախարարություն են հրավիրվել Շվեդիայի դեսպանը, Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը և Գերմանիայի բանագնացը. վերջիններիս տեղեկացրել են դիվանագետների արտաքսման մասին:
--00--ԱԹ