ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
2022 թ. հունվարի 1-ից օտարերկրյա քաղաքացիները կարող են արտաքսվել ՌԴ-ից` ապօրինի աշխատանքային գործունեության համար, իսկ նրանց գործատուները կարող են յուրաքանչյուր նման աշխատակցի համար 800 000-ական ռուբլու չափով տուգանվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ապօրինի աշխատանքային գործունեության իրականացման համար բացի տուգանքից օտարերկրացիների նկատմամբ կարող են նաև կիրառվել ՌԴ-ից արտաքսման և մուտքի իրավունքի արգելքի հետ կապված պատժամիջոցներ: Գործատուները օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքային գործունեության մեջ ներառելու համար կարող են պատժամիջոցների ենթարկվել` յուրաքանչյուր աշխատակցի համար մինչև 800 000 ռուբլու չափով»,- հայտնում է լրատվամիջոցը:
Նշենք, որ դեկտեմբերի 31-ին ավարտվում է ժամանակավոր միջոցների գործողության ժամկետը, որ թույլ է տալիս օտարերկրացիներին կարգավորել իրենց իրավական կարգավիճակը` առանց երկիրը լքելու:
--00--ԱԹ