Սրանք պայմաններ են ստեղծում, որ ադրբեջանցիների «վերադարձ» ապահովեն. Արմեն Ռուստամյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

Մեր համար ամենամեծ վտանգն այն է, որ իշխանությունն իր քաղաքական ուղեգծից չի շեղվում, դրա հետևանքներով ազգային ինքնությանն է հարված հասցվելու։ Պատրաստվում են նոր, կենսական զիջումների։ Հանրությանը կարող են ասել՝ հո մենք Մեղրին չտվեցինք, Մեղրին տված էր։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ 

«Իշխանությունները երկու քարի արանքում են, համ ուզում են նախապես որոշված հակապետական և հակաազգային ծրագրերն իրականացնել, բայց նաև հասկանում են՝ ընտրություններ կան և դա կարող է հակառակ էֆեկտը տալ, սոցիալական բունտից վախենում են։ Նույն ամբարտավան ոճով որ աշխատում էին, այդպես այլևս չեն կարող, հասարակության մոտ դժգոհության մեծ ալիք է ձևավորվել։», - իր խոսքում նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00--ԱՀ