Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր գերիների փոխանակում է տեղի ունեցել 150/150 ձևաչափով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

6772b7ddae5ac963e32d101f

ՌԴ-ն ուկրաինական գերությունից վերադարձրել է 150 զինծառայողի, ինչի դիմաց Ուկրաինայի զինված ուժերից 150 ռազմագերի է տեղափոխվել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Գերությունից վերադարձած ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում և օգնություն են ստանում, փոխանցել են ՌԴ ՊՆ-ից։

ԱՄԷ-ն միջնորդական ջանքեր է գործադրել գերությունից ռուս զինծառայողների վերադարձի ժամանակ, հավելում են գերատեսչությունից։

--00—ՅՄ