Կիևն ԱՄՆ-ին առաջարկել է ներդրումներ կատարել Ուկրաինայի էներգետիկ ոլորտում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

photo_2025-02-05_18-50-11

Կիևն ԱՄՆ-ին առաջարկել է կոմերցիոն ներդրումներ կատարել Ուկրաինայի էներգետիկ ոլորտում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոյի նամակը։

Politico-ի հաղորդմամբ՝ Գալուշչենկոյի նամակը ստացել է Ամերիկայի էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։ Նամակում Գալուշչենկոն երախտագիտություն է հայտնում ԱՄՆ-ին Կիևի հետ ռազմավարական համագործակցության համար։

«Նամակում Գալուշչենկոն ասել է, որ Ուկրաինան պատրաստ է աշխատել Թրամփի վարչակազմի հետ՝ ձևավորելու ԱՄՆ-ի ռազմավարական, առևտրային ներդրումն Ուկրաինայի էներգետիկ ոլորտում՝ հավելելով, որ երկիրն ունի նավթի, գազի, ուրանի և այլ ռեսուրսների աշխարհի ամենամեծ պաշարները»,- գրում է Politico-ն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝ Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Ուկրաինան երաշխիքներ կտա հազվագյուտ հողային մետաղների մատակարարման համար Վաշինգտոնի կողմից տրամադրվող ֆինանսական և ռազմական օգնության դիմաց։

--00—ՅՄ