ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
ՀՀ իշխանությունը կկրի առանցքային որոշման պատասխանատվությունը։ Այսօր այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքին։
«Խոսքը Հայաստանի որոշման մասին է, սակայն ոչ թե ՌԴ-ն կամ ԵԱՏՄ-ն, այլ հենց ՀՀ գործող իշխանությունները պետք է պատասխանատու լինեն բնակչությանը ներկայացնելու, թե ինչպիսի հետևանքների կարող են հանգեցնել իրենց քայլերը։ Նման ճակատագրական որոշումներից առաջ պետք է սոցհարցումներ ու հանրաքվե անցկացվեն, նախապատրաստական աշխատանք տարվի։ Դրանով պետք է զբաղվեն նրանք, ովքեր երկրի ներսում կոչ են անում գնալ նման քայլերի, այլ ոչ թե «դրսից» ասեն։ Կարիք կա խոսել նաև այն փորձի մասին, ինչպիսիք կան այլ պետությունների մոտ և կոնկրետ օրինակներ բերվեն, թե դրանք ինչպես են տեղի ունեցել նորագույն պատմության շրջանում, որպեսզի պատկերն ամբողջանա։», - նշել է Զախարովան։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ