Երևանի, Բաքվի և Մոսկվայի եռակողմ հանձնաժողովը երբեք չի քննարկել արտատարածքային միջանցքի հարց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային հանձնաժողովում երբեք խոսք չի եղել Հայաստանում որևէ արտատարածքային միջանցքների ստեղծման մասին։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ընդհակառակը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկրներն ունեն իրավասություն և ինքնիշխանություն այն երթուղիների նկատմամբ, որոնք անցնում են իրենց տարածքով»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ