Փյունիկը Երևանում նախապատրաստվում է Սուպերգավաթի խաղին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

480311812_1220263493437840_1644684948855612617_n-750x375

Երևանի «Փյունիկը» Երևան վերադառնալուց հետո առաջին մարզումն է անցկացրել՝ նախապատրաստվելով Հայաստանի Սուպերգավաթի՝

«Տրամադրվածությունը մարտական է, աշխատանքը՝ շարունակական»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթի խաղում «Փյունիկը» փետրվարի 20-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի «Արարատ-Արմենիայի» հետ: Խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին: Մուտքն ազատ է:

Հիշեցնենք՝ «Փյունիկը» հունվարի 25-ից փետրվարի 12-ը ուսումնամարզական հավաք էր անցկացնում Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս ալ-Խայմա քաղաքում:

--00—ՅՄ