ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Իրանի Խուզեստանի շրջանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Հաղորդվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել 15 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Շրջան են մեկնել Կարմիր մահիկի խմբեր։
--00—ՅՄ