Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

677c1d77a4fbb677c1d77a4fbc1736187255677c1d77a4fb9677c1d77a4fba

Իրանի հարավում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ըստ տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Շիրազ քաղաքից մոտավորապես 139 կմ հարավ, իսկ աղբյուրը՝ 19 կմ խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

--00—ՅՄ