Քո, կնոջդ և Ալեն Սիմոնյանի մեքենաներին նայի, նոր խոսիր հին RANGE ROVER-ը հետ բերելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News 

Հայաստանը գերիների վերադարձի համար չի կատարում իր պարտավորությունները, բավարար ջանքեր չի գործադրվում։ Ալիևն էլ օգտվում է առիթից և դատավարությունների միջոցով մեծ բեմադրություն իրականացնում։ Նա մի օր էլ Փաշինյանին է բանտարկելու, եթե իր պահանջները չկատարի, ժամանակին էլ Արայիկ Հարությունյանի հետ էր ուղիղ բանակցում, բայց հիմա նա Գողգոթայի դաժան ճանապարհով է անցնում, Ալիևը թշնամության տիրույթում է գործում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ 

Անդրադառնալով առաջիկայում սպասվող ընտրություններին, Թագուհի Թովմասյանը կարևորեց ընդդիմադիր ուժերի մասնակցությունը, ընդգծելով, որ հայ ժողովուրդը թմբիրից պետք է արթնանա, դուրս վռնդի Փաշինյանի թիմին։ 

«Հույս ունեմ, որ ժողովրդի իմաստնությունը կարթնանա և չի հավատա Փաշինյանին, որ հարուստներին կուլակաթափ է անելու և բաժանի իրենց, նա մտնում է քաղաքացիների գրպանը, ինչի՞ մասին է խոսքը։ RANGE ROVER-ը, որ հետ բերեցիր, միջանցք չես տալո՞ւ, Մյունխենի միակ ձեռքբերումը դա՞ էր։ Քո, կնոջդ և Ալեն Սիմոնյանի մեքենաներին նայիր, նոր խոսիր հին RANGE ROVER-ը հետ բերելուց»։
Անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու գործընթացին, Թովմասյանը հիշեցրեց, որ անցած տարի 500 հազար քաղաքացի ստորագրել էր, որպեսզի Արցախն Ադրբեջանի կազմում չճանաչվի, ինչո՞ւ դա հաշվի չառավ Փաշինյանը, իսկ ԵՄ-ին անդամակցելու 60 հազար ստորագրությունը բերվում է խորհրդարան և օրենք դառնում։ 

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում

 

--00—ԱՊ