ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Գարնանն ընդառաջ՝ նախապատրաստական աշխատանք են սկսում նաև բացօթյա ժամանցի և զվարճանքի վայրերը՝ այդ թվում կարուսելները։ Արտադրական վտանգավոր այդ օբյեկտների տեխնիկական անվտանգության պատշաճ ապահովման նպատակով ՆԳ նախարարության նախաձեռնությամբ իրազեկման և վերահսկման մակարդակում իրականացվում են գործուն քայլեր` պատասխանատու բոլոր մարմինների ու կազմակերպությունների համագործակցությամբ։
Կարևորելով արտադրական վտանգավոր օբյեկտների՝ մասնավորապես կարուսելների անվտանգ շահագործումը մարդկանց կյանքի և առողջության ապահովման տեսանկյունից, ՆԳ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում։
--00—ՅՄ