Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

photo_2024-12-12_18-48-58

Դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները:

Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումների շուրջ:

--00—ՅՄ