ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Հայտնում են ճանապապարհային դեպարտամենտից:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։
Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների, դժվարանցանելի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ֆանտան-Ջրաբեր, Ջրաբեր-Աբովյան ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Արթիկի, Անիի, Աշոցքի տարածաշրջաններում, Գորիս, Կապան քաղաքներում, Շինուհայր գյուղում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում, Մ-4 ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։