Վալենտինա Մատվիենկոն կմեկնի Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

photo_2025-02-26_13-09-1

Փետրվարի 27-ին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի պաշտոնական հրավերով կմեկնի Թուրքիա։

Նախատեսվում է, որ կողմերի միջև կկայանա առանձնազրույց, որից հետո խորհրդարանում Քուրթուլմուշը և Մատվիենկոն կնախագահեն միջպատվիրակությունների բանակցությունները և հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին էլ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էր մեկնել Թուրքիա և հանդիպել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

--00—ՅՄ