ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Վալենտինա Մատվիենկոյի՝ Հայաստան այցի օրն ու ժամը հայտնի չէ։ Այս մասին 24News-ին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը։
Երեկ ՌԴ Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կայցելի Երևան՝ հայ-ռուսական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար։ Նույն օրը Վալենտինա Մատվիենկոն և Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց էին ունեցել։
Նշենք, որ Փետրվարի 27-ին Վալենտինա Մատվիենկոն Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի պաշտոնական հրավերով կմեկնի Թուրքիա։
Նախատեսվում է, որ կողմերի միջև կկայանա առանձնազրույց, որից հետո խորհրդարանում Քուրթուլմուշը և Մատվիենկոն կնախագահեն միջպետական պատվիրակությունների բանակցությունները և հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Հերմին Միքայելյան
--00—ԱՊ