ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
ՌԴ Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Ռուսական կողմը հուսով է, որ կկարողանա այս այցի հետ համատեղել Ռուս-հայկական 10-րդ միջտարածաշրջանային համաժողովի անցկացման ժամանակացույցը։
«Մենք անկեղծորեն քննարկեցինք, ինչպես արդեն ասացի, մեր հարաբերությունների գրեթե ողջ սպեկտրը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր, և մի շարք հարցերի շուրջ կարողացանք հասնել փոխընդունելի լուծումների»,- ասել է Լավրովը։
--00—ՅՄ