Վազաշենի դպրոցի աշակերտները և ուսուցիչները ծանոթացել են ՀՀ-ում ԵՄ առաքելության նշանակությանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

l-0x80wh-2048x1193z-0.3838

Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը՝ ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, այցելել են Վազաշենի միջնակարգ դպրոց՝ հանդիպելու աշակերտների և ուսուցիչների հետ։ Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետի աշխատակազմից

Հանդիպման ընթացքում ներկայացվել է EUMA ծրագիրը, դրա գործունեությունը և նպատակը, ինչպես նաև խոսել են Եվրոպական միության հիմնարար արժեքների մասին։ Աշակերտներն ու ուսուցիչները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ԵՄ առաքելության դերին Հայաստանում և դրա նշանակությանը։

Հանդիպումն ավարտվել է ակտիվ և բովանդակալից հարցուպատասխանի ձևաչափով, որտեղ քննարկվել են տարբեր հարցեր՝ կապված տարածաշրջանային անվտանգությունից մինչև կրթական ու միջազգային համագործակցության հեռանկարները։

--00—ՅՄ