ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Վազգեն Թևանյանը Մուհամեդ Մալո 2025 միջազգային վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր է դարձել։
Հայ ըմբիշը մասնակցել է 70կգ քաշայինների պայքարին անցկացրել է 4 գոտեմարտ՝ հաղթահարելով բուլղարացի, մոլդովացի և վրացի ըմբիշների արգելքը:
Եզրափակչում նա 1:4 հաշվով զիջել է ճապոնացի Աշխարհի փոխչեմպիոն Յոշինոսուկեին:
--00—ՅՄ