ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Իսպանիայում ընթացող առաջնության 65 կգ քաշային կարգի եզրափակիչում ըմբիշ Վազգեն Թեւանյանը նվաճեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի՝ մինչեւ 23 տարեկանների չեմպիոնի կոչումը:
2020-ի աշխարհի գավաթակիրը մրցեց Թուրքիայի ներկայացուցիչ Համզա Ալաջայի հետ եւ լարված պայքարում հաղթեց 8:4 հաշվով:
Վազգեն Թեւանյանը 2021 թվականի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում դարձել էր արծաթե մեդալակիր:
Չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Թեւանյանը Հայաստանի եռագույնով չեմպիոնական շրջան կատարեց:
--00—ԼՄ