Օլիմպիական խաղեր. Վազգեն Թևանյանը ջախջախիչ հաղթանակով դուրս եկավ քառորդ եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

Vazgen-Tevanyan-640x375

Ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի մրցումային վերջին օրը` օգոստոսի 10-ին, պայքարի մեջ է մտել ըմբշամարտից Հայաստանի վերջին ներկայացուցիչ, ազատոճային Վազգեն Թևանյանը (65 կգ)։

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Թևանյանը Փարիզ-2024-ի իր առաջին գոտեմարտում մրցել է Վրաստանի ներկայացուցիչ Գոդերձի Ձեբիաշվիլիի դեմ և 11:0 հաշվով ժամանակից շուտ ջախջախիչ հաղթանակի հասել մրցակցի նկատմամբ։

Քառորդ եզրափակչում Թևանյանը կմրցի Ալեխանդրո Վալդես (Կուբա) – Տուլգա Թումուր Օչիր (Մոնղոլիա) զույգի հաղթողի հետ։

--00—ՅՄ