ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Տավուշից է շարունակվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Սահմանազատման վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հրապարակային է, վերջին հանդիպումից հետո մենք հրապարակել ենք և մատնանշել` ոնց ենք շարունակելու»,–լրագրողներին ասաց Մհեր Գրիգորյանը` նշելով, որ շարունակելու են հյուսիսային անկյունից, որն ընդհանուր կոնսենսուսային որոշում է։»։
Այս տարի Ջերմուկի հատվածում հնարավոր սահմանազատում իրականացնելու հնարավորության հարցի վերաբերյալ, փոխվարչապետն ասաց, որ չի կարող պատասխանել։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ