Ադրբեջանի հետ դելիմիտացիան երկար ու բարդ գործընթաց է, կարող է տարիներով երկարել. Մհեր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Ադրբեջանի հետ դելիմիտացիան երկար ու բարդ գործընթաց է, կարող է տարիներով երկարել։ Այս մասին այսօր ՀՀ-ՌԴ միջկառավարական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցուրմ նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր ԳՐիգորյանը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի հաջորդ հանդիպման վերաբերյալ դեռևս մանրամասներ չկան, բայց հաստատված աշխատակարգով կանոնակարգել ենք այդ աշխատանքի ընթացքը, մասնավորապես՝ որտեղ ենք հանդիպում, ինչպես ենք արձանագրություն կազմում, ինչ լեզվով ենք խոսում․ հանձնաժողովի շրջանակում խոսելու ենք անգլերեն կամ ռուսերեն։ Սահմանազատման գործընթացը, կարծում եմ, բավականին երկար կտևի, որովհետև դա բավականին բարդ գործընթաց է», - մասնավորապես նշեց ՀՀ փոխվարչապետը։

Փոխվարչապետը նշեց նաև, որ չի բացառում՝ սահմանազատման գործընթացը տարիներ կտևի․ «Աշխատանքն էսպիսին է՝ հանդիպումներից ամեն մեկի ընթացքում կողմերից մեկը կոնկրետ մի հատվածի մասին քարտեզ է ներկայացնում և սկսվում են քննարկումներն ու մտքերի փոխանակումը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

--00—ԱՊ