Թուրքիան բաց է Ուկրաինա խաղաղապահ զորքեր ուղարկելու համար. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

photo_2025-02-27_18-46-42

Թուրքիան, որը ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ից հետո երկրորդ բանակն ունի, բաց է Ուկրաինայում խաղաղապահ ուժերի տեղակայման համար զորքեր տրամադրելու հարցում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Bloomberg–ը՝ հղում կատարելով քաջատեղյակ անձանց: 

Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոոդիմիր Զելենսկիի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Անկարայում առանձին հանդիպումների ժամանակ քննարկել է այդ հարցը: 

--00—ՅՄ