ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Ամերիկյան «Bloomberg» լրատվական գործակալության համաձայն՝ Թուրքիան ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ տալու համար նոր նախաձեռնությամբ է հանդես գալու, փոխանցում է Ermenihaber.am-ը:
Մասնավորապես նշվում է, որ Անկարան այդ նպատակով հոկտեմբերի վերջին ծրագրում է միջազգային մեծ գագաթնաժողով հրավիրել՝ «խաղաղության բանաձևը» քննարկելու համար:
Գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացնում է նաև, որ ժողովը կազմակերպվելու է տարբեր երկրների ղեկավարների ազգային անվտանգության խորհրդականների՝ այդ թվում նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսնակ Ջեյք Սալիվանի մասնակցությամբ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ