Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պորտուգալացի մարզչին որակազրկել է 4 խաղով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

photo_2025-02-28_17-34-52

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի «պրոֆեսիոնալ ֆուտբոլի կարգապահության խորհուրդը»թուրքական «Fenerbahçe» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին որակազրկել է 4 խաղով:

Պորտուգալացի մարզիչը 2 խաղով որակազրկվել է թուրքական «Galatasaray» ֆուտբոլային ակումբի դեմ մրցավեճում այդ թիմի մարզչական կազմին և խաղացողներին կապիկի հետ համեմատելու և ևս 2 խաղով՝ հանդիպումից հետո թուրք մրցավարներին վիրավորելու համար:

Նշենք, որ խաղն ավարտվել էր 0-0 հաշվով:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ