Ռուբիոն կարգադրել է արագացնել Իսրայելին պաշտպանական օգնության մատակարարումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Capture2

Միացյալ Նահանգները կարագացնի Իսրայելին 4 միլիարդ դոլարի պաշտպանական օգնության տրամադրումը, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Ես ստորագրել եմ հռչակագիր՝ օգտագործելով հատուկ լիազորություններ՝ Իսրայելին մոտավորապես 4 միլիարդ դոլարի պաշտպանական օգնության տրամադրումն արագացնելու համար», - ասվում է Ռուբիոյի հայտարարության մեջ:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից Իսրայելին ռազմական օգնություն փոխանցելու համար դրված պայմաններն ու սահմանափակումները անհասկանալի են և քաղաքականացված, մինչդեռ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը չեղյալ համարել նշան է, որ Իսրայելն ավելի մեծ դաշնակից չունի Սպիտակ տանը, քան ներկայիս ամերիկացի առաջնորդը։

--00—ՅՄ