ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը կայուն է, և նա այլևս թոքերի օդափոխության սարքի կարիք չունի։ Այս մասին ասված է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Հռոմի պապի առողջական վիճակն այսօր կայուն է, նա այլևս թոքերի օդափոխության սարքի կարիք չունի, այլ միայն թթվածնային թերապիա»,- ասվում է հայտարարության մեջ։
Այնուամենայնիվ, ընդհանուր կլինիկական պատկերը մնում է բարդ, իսկ կանխատեսումը մնում է զգուշավոր:
--00—ՅՄ